ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտոնից. նախագահականի և ՊՆ–ի մեկնաբանությունները

Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտոնից. նախագահականի և ՊՆ–ի մեկնաբանությունները

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ որևէ միջնորդություն չի ստացել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին նախագահի աշխատակազմից` մեկնաբանելով ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունը։

Irakanum.am-ը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Ըստ կայքի` Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Տոնոյանն այս պահին հետևում է Հայաստանում անցկացվող զորավարժություններին, և նա չէր կարող քիչ առաջ հանդիպում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ։

Sputnik Արմենիան կապ հաստատեց նաև Տոնոյանի հետ։ Նա վստահեցրեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։

 

-.-