ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Նոր մանրամասներ. Գյումրիի թիվ 15 դպրոցում տարհանել են երեխաներին և անձնակազմին. ՖՈՏՈ

Նոր մանրամասներ. Գյումրիի թիվ 15 դպրոցում տարհանել են երեխաներին և անձնակազմին. ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Քիչ առաջ Շիրակի մարզային փրկարար վարչությունն ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը։

«Ահազանգն ստացել ենք ժամը 10։40-ին` ոստիկանության Մուշի բաժնից: Մինչև փրկարար ծառայության տեղ հասնելը տարհանումն արդեն  կատարվել էր։ Այս պահին շարունակվում են որոնողական աշխատանքները»,- նշեց Գյոզալյանը։

Դպրոցի տնօրեն Սեդա Համբարձումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց որ իրենք դեպքի մասին իմացել են ոստիկանությունից։

Сотрудники правоохранительных органов у здания школы No 15 (9 октября 2019). Гюмри

«3-րդ դասաժամն էր, եկան ոստիկանության աշխատակիցները և ասացին, որ ահազանգ կա և պետք է տարհանում իրականացվի։ Անմիջապես կազմակերպել ենք տարհանումը»,- ասաց Համբարձումյանը։

Сотрудники правоохранительных органов у здания школы No 15 (9 октября 2019). Гюмри

Հարցին` թե տարհանման ընթացքում իրարանցում կամ հրմշտոց չի եղել, տնօրենը պատասխանեց, որ իրենք աղետների ռիսկերի նվազեցման նպատակով  պարբերաբար ուսումնական դասընթացներ են իրականացնում, որի ժամանակ աշակերտներին տարհանում են, այդ իսկ պատճառով աշակերտները մտածել են, որ հերթական ուսումնական տարհանումն է և դրան շատ հանգիստ են վերաբերել։

Նշենք, որ տեղում են և իրավապահները, և փրկարարական վարչության և շտապօգնության աշխատակիցները։

Երեխաներն հիմնականում տուն են տարել։

 Գյումրիի թիվ 15 դպրոցում տարհանել են երեխաներին և անձնակազմին

 

-.-