ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Արտակարգ դեպք Շիրակի մարզում. թիվ 25 դպրոցում ռումբ է տեղադրված

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. թիվ 25 դպրոցում ռումբ է տեղադրված

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ահազանգ է ստացվել ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որ Գյումրի քաղաքի թիվ 25 դպրոցում ռումբ է տեղադրված:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության և տարածքային բաժնի ծառայողները: Ահազանգի մասին տեղեկությունը փոխանցվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը և արդյոք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

-.-