Medicine > Սեռական անբավարարվածությունը հիվանդություն է համարվում. մասնագետ

Սեռական անբավարարվածությունը հիվանդություն է համարվում. մասնագետ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Սեռական անբավարարվածություն. այս հասկացությունը նոր է մտնում մասնագիտական գրականություն, այլ կերպ ասած` փորձեր են արվում այն որպես առանձին ախտորոշում ներկայացնելու համար”,- այս մասին ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը:

Սեռական անբավարարվածությունն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ տղամարդու կամ կնոջ համար:

Ըստ մասնագետի` դա առաջին հերթին ազդում է տրամադրության, այնուհետ նյարդային համակարգի վրա. մարդը դյուրագրգիռ է դառնում: ”Այն ազդում է կյանքի որակի վրա: Կյանքի լավ որակ ունենալու համար սեռական բավարարվածությունը պարտադիր է, հակառակ դեպքում տուժում է և աշխատանքը, և առօրյան, և ստեղծագործական ներուժը”,- ասաց Ն. Ներսիսյանը:

Այսօր շատ ամուսնություններ ոչ թե սրտով, այլ գիտակցությամբ են տեղի ունենում, ինչպես օրինակ, տարածված է հետևյալը` ”ծանոթ աղջիկ է, լավ ընտանիքից, ուզում եմ ամուսնանալ նրա հետ”: Հենց այստեղից էլ առաջ են գալիս խնդիրներ արդեն սեռական կյանքում: ”Այո, կա հարգանք, նվիրվածություն, բայց ոչ սեռական ներդաշնակություն ու այս դեպքում ամուսնական պարտականությունները մի տեսակ պարտադրանքի են վերածվում, ոչ թե սիրով լի ցանկության”,- ասաց բժիշկ-սեքսոլոգը:

-.-