ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > 12 ժամ ջուր չի լինելու

12 ժամ ջուր չի լինելու

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 9-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի՝ Այգեստան թաղամասի 9-11, Օստրովսկու, Որմնադիրների,  Արհեստավորների, Աղյուսագործների, Սարի Թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Խորենացու 65-231,  Քրիստափորի 12-120, Ծխախոտագործների 40-110, Սասունցի Դավթի 70/1, 70/2, 70/3  համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 9-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 24.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի և Գագարին ու Ջրառատ թաղամասերի, ինչպես նաև Նախագահական ամառանոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

-.-