Life > Իմ երեխաները չափազանց համեստ են և նորմալ. Քիմ Քարդաշյան

Իմ երեխաները չափազանց համեստ են և նորմալ. Քիմ Քարդաշյան

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Երևանում լրագրողների հետ զրույցում Քիմ Քարդաշյանը խոսեց իր երեխաների մասին: Լրագրողներից մեկը նկատեց, որ Քարդաշյանը հայտնի է դարձել հասուն տարիքում, մինչդեռ իր երեխաները մեծանում են՝ իրենց թիկունքում ունենալով թիկնապահ. արդյո՞ք դա նրանց ավելի խոցելի չի դարձնում:

Քարդաշյանը նշեց` հպարտ է այն փաստով` ինչպես է մեծացրել իր երեխաներին: Նա նկատեց, որ իր ընկերներից շատերը թիկնապահների և հարստության առկայությամբ հրաշալի կերպով մեծացնում են իրենց երեխաներին:

«Դա ինձ հույս տվեց: Իմ նպատակն է մեծացնել բարի, հաջողակ երեխաներ: Մինչ այժմ նրանք այդպիսին են, և ես հպարտ եմ դրանով: Նրանք չափազանց համեստ են և նորմալ:
Դա շատ աշխատանք է պահանջում, բայց ես ցանկանում եմ դա անել, որպեսզի նրանք իսկապես հրաշալի մարդիկ լինեն»,- ասաց նա՝ շեշտելով, որ իր բոլոր քույրերը նույն զգացողությունն ունեն:

«Մենք հասկանում ենք, որ դա բարդ կլինի, բայց մենք սիրում ենք մեր երեխաներին միասին մեծացնել, և դուք կզարմանաք՝ տեսնելով, թե մեր երեխաները որքան նորմալ են»,- ասաց Քիմ Քարդաշյանը:

-.-