ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Տեսանյութ. Սերժ Սարգսյանի մտերիմներից մեկը «կփրկվի» և ջրից չոր դուրս կգա

Տեսանյութ. Սերժ Սարգսյանի մտերիմներից մեկը «կփրկվի» և ջրից չոր դուրս կգա

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հայտնի պաշտոնատար անձինք շարունակում են վաղեմության ժամկետի հիմքով քրեական պատասխանատվությունից խուսափել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վաղեմության ժամկետի հիմքով նաեւ կկարճվի Սերժ Սարգսյանի մտերիմներից մեկի նկատմամբ հարուցված քրեական գործը:

Նախադեպ առաջին

Հոկտեմբերի 3-ին ՀՔԾ-ն հայտնել էր, որ բացահայտվել են Կոտայքի նախկին մարզպետ Կվալենկո Շահգալդյանի եւ Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի կողմից Հրազդան, Ծաղկաձոր համայնքների, ինչպես նաեւ Աղավնաձոր, Արտավազ, Արզական համայնքների աճուրդի գործընթացում չարաշահումները:

Մասնավորապես, նախկին մարզպետն ու Հրազդան համայնքի նախկին ղեկավարն իրենցմտերիմ մարդկանց ապօրինի խոշոր հողատարածքներ են նվիրել: Նրանց «բարի ծառայությունից» մասնավորապես օգտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Մարտուն Մաթեւոսյանը, Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կինը` Զարիկ Գեւորգյանը, հիշյալ համայնքի ղեկավարի խորհրդական Լեւոն Արզումանյանի որդին` Արսեն Արզումանյանը, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի մտերիմ, Չարենցավան քաղաքի «Մշակույթ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռոման Գալուստյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին` Արմեն Հովսեփյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը` Իշխան Վարդանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը` Շամրիկ Գաբրիելյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գեւորգյանն ու անվտանգության աշխատակից Բագրատունի Բարսեղյանը, ինչպես նաեւ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հորեղբայրը` Նիկիտա Աբրահամյանը:

Հերթը Ֆլեշի Բարսեղինն է

Այսպիսով, միայն վերոնշյալ պաշտոնատար անձինք չէ, որ վաղեմության ժամկետի անվան տակ «ջրից չոր դուրս կգան» եւ դատարանի առաջ չեն կանգնի:

Հեղափոխությունից հետո ինչպես շատ պաշտոնատար աձինք, այնպես էլ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր`Ֆլեշ Բարսեղ մականունով հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանը հայտնվեց մեղարյալի աթոռին: Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա, 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաեւ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Փաստական տվյալների համաձայն` Ն. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015 թվականի ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման համար ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս»ՍՊ ընկերության նախկին կոմերցիոնտնօրենին եւ պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը: Այս գործով ընթանում է դատավարություն, սակայն Բ. Բեգլարյանը պնդում է, որառաջադրված մեղադրանքը շինծու է: Ու մինչ դատարանում շարունակվում էր այս քրեական գործովքննությունը, ՀՀ քննչական կոմիտեումՖլեշի Բարսեղի դեմ երկրորդ քրեական գործը հարուցվեց:

Ըստտեղեկությունների` այն կապված է «Ֆլեշ» ընկերության բաժնեմասերի հետ, թեեւ Բարսեղ Բեգլարյանի պաշտպանը հերքել էր, որ քրեական գործն ընկերության բաժնեմասին է վերաբերում:

Ավելին, գրել էինք, որհայտնի գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն իր նկատմամբ հարուցված երկրորդ քրեական գործով հարցաքննվել է եւ իր դեմ հաղորդում ներկայացրած անձի հետ առերեսվել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Բարսեղ Բեգլարյանն իր դեմ հարուցված երկրորդ քրեական գործով եւսչի ընդունել առաջադրված մեղադրանքը:

Եվ, ահա, այս երկրորդ քրեական գործը, որ հարուցվել է Բարսեղ Բեգլարյանի դեմ, դատարան չի հասնի, քանի որ նախաքննական մարմինը վաղեմության ժամկետի հիմքովՍերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի դեմ հարուցած քրեական գործը կկարճի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

-.-