Իրավական > Արտակարգ դեպք Երևանում. հաշվապահը զենքի սպառնալիքով փորձել է առևանգել ՍՊԸ աշխատակցին

Արտակարգ դեպք Երևանում. հաշվապահը զենքի սպառնալիքով փորձել է առևանգել ՍՊԸ աշխատակցին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Վրույր Մ-ն և հայտնել, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 18։00-ից մինչև 18։30-ն ընկած ժամանակահատվածում ոմն Արտակը, Թևոսը և Ռաֆոն Կոտայքի մարզի Գառնի գյուղից բռնություն գործադրելով՝ անհայտ համարանիշի GMC մակնիշի ավտոմեքենայով առևանգել են իրեն։

Վրույր Մ-ն հայտնել է, որ արդեն ավտոմեքենայի մեջ նշված անձինք ձեռքերով, ոտքերով, ինքնաձիգով և ատրճանակի բռնակով բազմաթիվ հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, որից հետո տարել են իրեն անհայտ հասցե ու այնտեղ գտնվող խոզաբուծարանում ինքնաձիգի գործադրմամբ սպանության սպառնալիք հնչեցնելով՝ իրեն ստիպել են, որպեսզի մտնի կղանքով հորը,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի  տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Ռաֆայել Ե-ն, 43-ամյա Թևոս Դ-ն և 25-ամյա Արտակ Դ-ն։

Վերջիններս ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության և ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել են Երևան քաղաքի Փավստոս Բյուզանդի փողոցում և անձի առևանգում կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք ձերբակալվել են, իսկ Արտակ Դ-ն աշխատում է Երևանում գործող ԱՁ-ում՝ որպես հաշվապահ, իսկ տուժող Վրույր Մ-ն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնտեսվար։

-.-