Իրավական > Արտակարգ դեպք Արարատի մարզում. Շահումյան գյուղի կամրջի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի.ՖՈՏՈ

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Շահումյան գյուղի կամրջի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի.ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի կամրջի մոտ տղամարդու դի կա,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները կամրջի մոտ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 64-ամյա Սլավիկ Մ-ի դին։ Տեղում դատաբժիկը, զննելով, հայտնեց, որ արտաքիյն զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրը հայտնում է, որ մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբեիել են նաև Lada մակնիշի 36 MR 301 համարանիշի ավտոմեքենա և կա վարկած, որ նշված ավտոմեքենան պատկանում է մահացածին, ով, հավանաբար, մեքենան կայանել է և իջել՝ մաքուր օդ շնչելու, և հանկարծամահ է եղել։

-.-