ՔԱՂԱՔԱԿԱՆ > Լևոն Քոչարյանը հոր առողջության մասին

Լևոն Քոչարյանը հոր առողջության մասին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առողջական լուրջ խնդիրներ չունի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

Նա ասաց, որ հայրն անցել է ընթացիկ հետազություն, դեռ հետազոտության արդյունքները չկան. «Ընթացիկ հետազություն է, որն ինչ-որ բան ցույց կտա, լուրջ ոչինչ չկա, դեռ պատասխաններ չկան։ Անցած տարի պիտի գնար հետազոտության, ինչ-որ ընթացիկ պրոցես է»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Հոկտեմբերի 2-ին ՀՀ երկրորդ նախագահը կրկին տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ՝ հետազոտման, ԲԿ-ում ընթացիկ բուժզննում անցնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է կալանավայր:

 

-.-