ՀՐԱՏԱՊ > Ողբերգական դեպք. փողոցային կռվի ժամանակ ֆուտբոլիստ է սպանվել

Ողբերգական դեպք. փողոցային կռվի ժամանակ ֆուտբոլիստ է սպանվել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Փարիզում փողոցային կռվի ժամանակ սպանվել է «Ռեդ Սթար» ակումբի 15-ամյա ֆուտբոլիստ Քյուի Յիքիկմազը։ Այս մասին հաղորդում է ակումբի թվիթերյան էջը։

Պատանի ֆուտբոլիստը նոր էր համալրել ակումբի շարքերը: «Ռեդ Սթարը» իր պաշտոնական հաղորդագրությունում նշում է, որ ցավում է նրա մահվան կապակցությամբ, իր խորին ցավակցություններն է հղում Քյուիի ընտանիքին, ընկերներին ու մտերիմներին:

RMC Sport պարբերականի տվյալներով՝ ֆուտբոլիստը սպանվել է Փարիզի երկու թաղամասերի ներկայացուցիչների բախման ժամանակ։

-.-