Video > «Էս ինչի՞ եք սենց հանգիստ ման գալիս». Արմավիրցի կինը զարմացավ փողոցում շրջող Նիկոլ Փաշինյանին տեսնելով. Տեսանյութ

«Էս ինչի՞ եք սենց հանգիստ ման գալիս». Արմավիրցի կինը զարմացավ փողոցում շրջող Նիկոլ Փաշինյանին տեսնելով. Տեսանյութ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի եւ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ շրջել է քաղաքում, ծանոթացել ընթացիկ իրավիճակին եւ քաղաքի զարգացման ծրագրերին։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանը նաեւ զբոսնել է Արմավիրի քաղաքային զբոսայգում եւ զրուցել բնակիչների հետ։ Բնակիչներից մեկը, նկատելով փողոցում շրջող վարչապետին, զարմացավ. «Էս ինչի՞ եք սենց հանգիստ ման գալիս»,–հարցրեց կինը։

«Բա ո՞նց»,–արձագանքեց վարչապետը, ինչին ի պատասխան բնակիչը նկատեց. «Նենց, որ մենք իմանայինք»։

-.-