Բանակ > Զինծառայող է վիրավորվել

Զինծառայող է վիրավորվել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հոկտեմբերի 4-ին, ժամը 10-11-ի սահմանում Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սահմանագոտում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանը։

Վերջինս Կոթի գյուղի բնակիչ է։  Լուրը հաստատեց Կոթի բնակավայրի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։

Պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել ուսագոտու շրջանում, նրան տեղափոխել են «Նոյեմբերյանի» բժշկական կենտրոն, այնուհետև Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ։

Ֆելիքս Մելիքյանի պնդմամբ՝ առավոտյան գյուղում կրակոցի ձայներ լսելի չեն եղել։

-.-