ԲԼՈԳ > «Հայելիի» խմբագրության դեմ հարձակվողները պետք է պատշաճ պատասխանատվության ենթարկվեն

«Հայելիի» խմբագրության դեմ հարձակվողները պետք է պատշաճ պատասխանատվության ենթարկվեն

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բացարձակ մերժելի բան է լրատվամիջոցի վրա հարձակումը, որքան էլ այդ լրատվամիջոցի լրատվությունը կամ հաղորդածը, կամ խմբագրի կամ հիմնադրի մտքերը անընդունելի, կամ տհաճ լինեն այս կամ այն խմբի, մեծամասնության կամ փոքրամասնության համար:

«Հայելի» խմբագրության դեմ հարձակումը պիտի վերջինը լինի, իսկ հարձակվողները պետք է պատշաճ պատասխանատվության ենթարկվեն արածների համար, խուլիգանության հոդվածով»:

-.-