ՀՐԱՏԱՊ > Քոնոր Մաքգրեգորը կկանգնի դատարանի առաջ

Քոնոր Մաքգրեգորը կկանգնի դատարանի առաջ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հոկտեմբերի 11-ին, իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը կկանգնի դատարանի առաջ՝ հարձակման մեջ մեղադրանքի հետ կապված։ Այս մասին տեղեկանում ենք Independent.ie-ից։

31-ամյա մարզիկը պատասխանատվության կենթարկվի 2019 թվականի ապրիլին սրճարաններից մեկում գտնվող տարեց տղամարդու վրա հարձակման համար։

Մաքգրեգորին սպառնում է մինչև վեց ամիս ազատազրկում և տուգանք՝ մեկուկես հազար եվրոյի չափով։

Հիշեցնենք, որ օգոստոսին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Մաքգրեգորը հարձակվում սրճարանի այցելուներից մեկի վրա:

Մարզիկը բարկացած է եղել այն բանից հետո, երբ տղամարդը հրաժարվել է խմել McGregor Proper Twelve տեսակի վիսկի:

-.-