ՀՐԱՏԱՊ > Ռուսները «ցրում» են Միրզոյանին․ 168․am

Ռուսները «ցրում» են Միրզոյանին․ 168․am

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

168.am-ը գրում է․

«Հայ-ռուսական հարաբերություններում հասունացած կնճիռներն ու խութերն արտահայտվում են ոչ միայն Պուտին-Փաշինյան մակարդակով, այլ վաղուց կուտակվել ու արդեն տեսանելի են դառնում նաև միջխորհրդարանական կապերի շրջանակում:

Մասնավորապես, ոչ մի կերպ աշխատանքային հարաբերություններ և անձնական վստահություն չեն ստեղծվում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և ՌԴ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի միջև:

Հիշեցնենք, որ առ այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից ինն ամիս անց Արարատ Միրզոյանը և Վոլոդինը երկկողմ ձևաչափով երբեք չեն հանդիպել: Երբ ՀՀ ԱԺ նախագահը տարեսկզբին Դաշնային խորհրդի հրավերով՝ գտնվում էր Մոսկվայում, այդ ժամանակ ևս Վոլոդինը չհանդիպեց Միրզոյանի հետ: Հանդիպում չկայացավ նաև հուլիս ամսին՝ Մոսկվայում կայացած պառլամենտարիզմին նվիրված միջազգային ֆորումի ժամանակ, թեպետ հայկական կողմը հսկայական ջանքեր էր գործադրում, որ Միրզոյանը հանդիպեր Վոլոդինի հետ:

Սեպտեմբերին, երբ հայկական պատվիրակությունն Ա. Միրզոյանի գլխավորությամբ մասնակցում էր Ղազախստանի Նուրսուլթան քաղաքում տեղի ունեցած Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հավաքին, նույնպես, ի հեճուկս բոլոր ջանքերի, առանձնազրույց, երկկողմ հանդիպում Վոլոդինի հետ տեղի չունեցավ:

Ըստ էության Ա. Միրզոյանն ու Վ. Վոլոդինը շփվել են մեկ անգամ. Ղրղըզստանում ԱՊՀ շրջանակներում տեղի ունեցած միջոցառման ընթացքում կարճատև շփում է եղել: Որևէ երկկողմ պաշտոնական հանդիպում այդպես էլ չի հաջողվել կազմակերպել»։

-.-