ՀՐԱՏԱՊ > ԱԱԾ նոր տնօրենը Աղվան Հովսեփյանի հովանավորյալն է. նա զեկուցում է ամենօրյա ռեժիմով. «Ժամանակ»

ԱԱԾ նոր տնօրենը Աղվան Հովսեփյանի հովանավորյալն է. նա զեկուցում է ամենօրյա ռեժիմով. «Ժամանակ»

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Ժամանակ» թերթը գրում է.

«Առաջիկայում բացառված չէ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի փոփոխություն եւս: Կարճ ժամանակ պահանջվեց հասկանալու, որ նա եւս որոշ՝ շատ ամուր թելերով կապված է նախկինների հետ:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մարտիրոսյանի կարիերայի առաջխաղացման գործում մեծ ներդրում ունի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Մինչեւ հեղափոխությունը Մարտիրոսյանի համար որպես հովանավոր եւ միջնորդ մշտապես հանդես է եկել Աղվան Հովսեփյանը:

Դրանից բացի, ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն ներկայումս էլ սերտ կապեր ունի նախկին տնօրենի հետ: Ասում են՝ ամենօրյա ռեժիմով Վանեցյանին զեկուցում է ամբողջ անցուդարձը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

-.-