ՀՐԱՏԱՊ > Ով կփոխարինի Արթուր Վանեցյանին. «Հրապարակ»

Ով կփոխարինի Արթուր Վանեցյանին. «Հրապարակ»

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Վերջին օրերին տարբեր աղբյուրներից տեղեկություններ են շրջանառվում, որ «Իմ քայլը» ԱԱԾ տնօրենի փնտրտուքի մեջ է, քանի որ այժմյան ժամանակավոր պաշտոնակատարին չեն վստահում․ նա Արթուր Վանեցյանի կադրերից է։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Հավանական թեկնածուների թվում տալիս են ԱԺ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի անունը, որին արդեն սկսել են պատրաստել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար. անգամ թրեյնինգներ են անում»,– գրված է հոդվածում։

Ըստ պարբերականի` մի քանի ամիս առաջ այս տեղեկությանը լուրջ չէինք վերաբերվի, քանզի դա անհնարին կլիներ, սակայն ուժայինների ղեկավարներին քաղաքական շրջանակներից նշանակելու օրենքն արդեն մի ընթերցում անցել է եւ շուտով կընդունվի, ուստի սա միանգամայն հնարավոր է։

Секретарь фракции Мой Шаг Акоб Симидян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн

«Մանավանդ որ Փաշինյանը ցանկանում է այդ պաշտոնում տեսնել իրեն հավատարիմ մարդու, իսկ Սիմիդյանի հետ երկար ճանապարհ է անցել, հատկապես՝ ընդհատակում գտնվելու շրջանում։ Սակայն երեկ Սիմիդյանը բավականին կտրուկ է պատասխանել մեր լրագրողին․ «Նման բան գոյություն չունի, ձեր տեղեկություններն աբսուրդ են»,– գրում է թերթը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը։

Հայտարարությունից րոպեներ անց ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակվեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու հրամանագիրը։

Ավելի ուշ Արթուր Վանեցյանը հայտարարություն տարածեց իր հրաժարականի պատճառների մասին, որտեղ, մասնավորապես, հայտնում էր, որ հրաժարականի դիմում ներկայացնելու որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում է Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։

ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է Էդուարդ Մարտիրոսյանը։

 

-.-