Բանակ > ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է 3-րդ զորամիավորում

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է 3-րդ զորամիավորում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հոկտեմբերի 2-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ռազմավարական զորավարժության շրջանակներում այցելել է 3-րդ զորամիավորման հրամանատարական կետ:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ունկնդրել է զորամիավորման հրամանատարի կողմից ընդունված որոշումները, ծանոթացել ծավալված աշխատանքային խմբերի գործունեությանը, տրված առաջադրանքների կատարման ընթացքին, ստուգել որոշումների ընդունման համար կատարված օպերատիվմարտավարական հաշվարկների արդյունքների իրատեսությունը։

 

-.-