Բանակ > Զինկոմիսարիատ չներկայացածները կտուգանվեն 20.000 դրամով

Զինկոմիսարիատ չներկայացածները կտուգանվեն 20.000 դրամով

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ տարածքում անցկացվող ռազմավարական զորավարժության շրջանակում զինկոմիսարիատներ չներկայացածները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը:

«Վարչական տուգանքը 20.000 դրամի կարգի գումար է լինելու»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե քանի հոգի է խուսափել զինկոմիսարիատ ներկայանալուց, գնդապետը պատասխանեց, որ նրանց թիվը մեծ չէ, սակայն թվային ընդհանուր պատկերը պարզ կդառնա զորավարժությունների ավարտին, երբ տարբեր մարզերից ստացվեն համապատասխան տվյալներ:

«Հանրապետության մասշտաբով հոկտեմբերի 5-ին ավարտում ենք զորավարժությունները, բոլոր տեղերից մենք ինֆորմացիան պիտի ստանանք, թե Սիսիանում, Իջևանում, Նոյեմբերյանում, ՀՀ բոլոր մարզերում որքան մարդ է խուսափել: Երբ վերջնական ամփոփենք, մենք այդ թիվը կտրամադրենք: Բայց կարող եմ ասել, որ շատ մեծ քանակություն չի: Իսկ տուգանքի չափը, կրկնում եմ` կոնկրետ 20.000 դրամ է»,- տեղեկացրեց ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատարը:

Աղբյուրը` 168.am:

-.-