ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Դաժան ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր. ՖՈՏՈ

Դաժան ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր. ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Սեպտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, ՊԱԶ մակնիշի ավտոբուսը, Արմավիր – Արտենի ավտոճանապարհի Արտենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում բախվել է ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարին կցված թնդանոթին:Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Հ. Գալստյանը: Մինչև ՊԱԶ-ի՝ ԿԱՄԱԶ-ին բախվելը, բախում է տեղի ունեցել ԿԱՄԱԶ-ի և ԶԻԼ մակնիշի բեռնատարի միջև, ու մինչ վթարի վայր պետք է ժամանեին ռազմական ոստիկանության ծառայողները, ՊԱԶ-ը, որը Արագածավան գյուղի բնակիչներին է տեղափոխելիս եղել, հարվածել է ԿԱՄԱԶ-ին կցված թնդանոթին:

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. ՊԱԶ ավտոբուսը բախվել է վթարի ենթարկված ԿԱՄԱԶ-ին կցված թնդանոթին. կա 1 զոհ, 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

-.-