ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ > Ուկրաինայի քաղաքացիները Արցախ այցելելու դեպքում կենթարկվեն քրեական պատասխանատվության

Ուկրաինայի քաղաքացիները Արցախ այցելելու դեպքում կենթարկվեն քրեական պատասխանատվության

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որով իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելուց՝ հավաստելով, թե պաշտոնական Կիևն անփոփոխ կերպով է ճանաչում Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով:

«Ուկրաինայի արտգործնախարարությունը իր քաղաքացիներին հետևողականորեն խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելու որոշում կայացնելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշյալ տարածքներն անվանելով «բռնազավթված»՝ Ուկրաինայի արտաքին գերատեսչությունը տեղեկացնում է, որ «օրենսդրության խախտումը կհանգեցնի վարչական կամ քրեական պատասխանատվության»:

 

-.-