ՄԻՋԱԶԳԱՅԻՆ > Իռլանդացի ձկնորսը 3 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ թունա ձուկ է որսացել (լուսանկարներ)

Իռլանդացի ձկնորսը 3 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ թունա ձուկ է որսացել (լուսանկարներ)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Իռլանդիայի Քորք քաղաքի բնակիչը 272 կիլոգրամ կշռող թունա ձուկ է որսացել, գրում է Daily Mail-ը:

Քորթմաքշերի գյուղի ափերի մոտ երեք ձկնորս գնացել է ձկնորսության: Դեյվ Էդվարդս անունով ձկնորսը հսկայական ձուկ է բռնել, իսկ մյուս երկու ձկնորսներն էլ հաջողակ ընկերոջն օգնել են դուրս բերել այն ջրից:

Երբ ձուկը բարձրացրել են դեպի նավակը, պարզ է դարձել, թե ինչ խոշոր որս է արել ձկնորսը: Էդվարդսը լուսանկարվել է ձկան հետ, այնուհետև նրան ետ է գցել ջուրը` գործող բնապահպանական նորմերը չխախտելու համար: Նման քաշով ձկան արժեքը մոտ 3 միլիոն բրիտանական ֆունտ ստերլինգ է:

Հետաքրքրական է, որ 2019-ի սկզբին Տոկիոյի աճուրդում թունա ձուկը վաճառվել է ռեկորդային` 3,1 միլիոն ստերլինգով: Ձկան քաշն իռլանդացու որսից ընդամենը մի քանի կիլոգրամով է ավելի եղել (278 կգ):

The fish goes past the coastline on its migration back from the Mediterranean. A file photo of what the fish looks like underwater is pictured above [File photo]շ

The crew were on board the Silver Dawn boat operated by West Cork Charters, which is involved in a bluefin tagging programme. The joyous anglers posed for a photo themselves to mark the occasion

 

-.-