ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Դիվերսիայի արդյունքում ադրբեջանցիները ևս մեկ զոհ են տվել.ՖՈՏՈ

Դիվերսիայի արդյունքում ադրբեջանցիները ևս մեկ զոհ են տվել.ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

 Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սեպտեմբերի 22–ին ադրբեջանցիների ձեռնարկած դիվերսիայի անհաջող փորձի ժամանակ ադրրբեջանական կողմը, բացի չեզոք գոտում թողած մեկ դիակից, նաև մեկ վիրավոր է ունեցել, որը հետո է մահացել։

«Հարավային ուղղությամբ իրականացված ադրբեջանական դիվերսիայի վերլուծությունը ցույց է տվել, որ չեզոք գոտում ծանր վիրավորում էր ստացել ևս մեկ ադրբեջանցի զինծառայող, ով հասցրել էր մի կերպ իրեն շպրտել իրենց խրամատ»,–գրել է Աբրահամյանը` հավելելով, որ այս մասին ասել էին նաև միջադեպին ականատես մեր զինծառայողները։

Նախագահի խորհրդականը գրել է, որ Ալեն Ղուլյանը սոցցանցերի ադրբեջանական տիրույթում նույն օրը, նույն ուղղությամբ խոցված զինծառայողի թաղման արարողություն, լուսանկարներ է գտել, որոնք այս պնդման ևս մեկ հաստատումն են։

«Ճիշտ է՝ կոչումը և զորատեսակը դեռ պարզ չի, բայց լուսանկարներից նկատելի է, որ հաստատ ժամկետային զինծառայող չի։ Խոցվածն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գուրբաթ Գուրբաթ օղլու Գուլիևն է (Qürbət Qürbət oğlu Quliyev)»,–գրել է Աբրահամյանը։

իշեցնենք` ԱՀ ՊԲ–ն հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
На изображении может находиться: 1 человек

 

-.-