ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի ռեկորդ սահմանեց

Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի ռեկորդ սահմանեց

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեդալների համար պայքարի մեջ մտան մինչև 109 կգ քաշային կարգի ծանրորդները, և Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի ռեկորդ սահմանեց:

Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների գործող չեմպիոնը հենց սկզբից էլ հաղթողի հիմնական հավակնորդների թվում էր։

Հայ ծանրորդի հիմնական մրցակիցը պոկում վարժությունում աշխարհի չեմպիոն չինԺե Յանգն էր և բելառուս Անդրեյ Արամնովը:

Մարտիրոսյանը առաջին մոտեցման համար նախապես պատվիրել էր 190 կգ, Արամնովըч 188 կգ, իսկ Յանգը՝ 187 կգ: Մրցակիցները հստակ կատարեցին իրենց առաջին մոտեցումները: Հայ մարզիկի պատասխանы երկար սպասեցնել չտվեց՝ 190 կգ:

Ի վերջո, իր երրորդ մոտեցմամբ չինացի ծանրորդը սահմանեց աշխարհի նոր ռեկորդ՝ 197կգ: Անմիջապես ռեկորդը թարմացրեց Արամնովը՝ 198 կգ: Եվ Սիմոն Մարտիրոսյանը պատվիրեց 199 կգ: Վերջնական ռեկորդը սահմանեց հայ ծանրորդն ու փոքր ոսկի ապահովեց:

-.-