ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Կլինիկաներից մեկում բժիշկները ուրիշ պացիենտի են աբորտ կատարել

Կլինիկաներից մեկում բժիշկները ուրիշ պացիենտի են աբորտ կատարել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հարավային Կորեայի կլինիկաներից մեկում կնոջը սխալմամբ աբորտ են կատարել՝ շփոթելով ուրիշ պացիենտի հետ:

The Korean Herald-ը հայտնում է, որ օգոստոսի սկզբին Վիետնամից պացիենտը 6-շաբաթական հղիությամբ եկել է Սեուլի կլինիկաներից մեկը: Երբ նա մտել է միջամտությունների սենյակ՝ սննդարար նյութերի ներարկումներ ստանալու, բժիշկը եւ բուժքույրը որոշել են, որ կինն աբորտի է եկել: Պացիենտի անձը չճշտելով՝ նրան անզգայացնող են ներարկել եւ միջամտությունը կատարել:

Հաջորդ օրը կինը հիվանդանոց է վերադարձել արյունահոսության գանգատով: Միայն այդ ժամանակ է իմացել, որ հղիությունն ընդհատել են առանց իր գիտության: Կինը ոստիկանություն է դիմել, որտեղ միջամտությունն անցկացրած բուժքրոջ ու բժշկի դեմ գործ է հարուցվել անփութության հոդվածով: Այն շուտով կփոխանցվի դատախազություն:

Նշենք, որ Հարավային Կորեայում աբորտն օրինականացվել է 2019 թվականի ապրիլին, սակայն օրենքն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի դեկտեմբերի 31-ին: Գործող օրենսդրության համաձայն՝ կինը կարող է հղիությունն ընդհատել միայն այն դեպքում, եթե նրան բռնաբարել են կամ հարկադրել սեռական ակտի, եթե նա կամ նրա զուգընկերը որոշակի հիվանդություններ ունեն, որոնք կարող են երեխային փոխանցվել եւ վտանգ են ներկայացնում, կամ եթե հղիությունը սպառնում է նրա առողջությանն ու կյանքին:

-.-