ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Արտակարգ դեպք Արարատի մարզում․ գազալցակայանում ավտոմեքենաներ են այրվում, որը պատկանում է նախկին պատգամավորին․ՖՈՏՈ

Արտակարգ դեպք Արարատի մարզում․ գազալցակայանում ավտոմեքենաներ են այրվում, որը պատկանում է նախկին պատգամավորին․ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Քիչ առաջ, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել խոտով բարձած բեռնատար ավտոմեքենայում։Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Կրակը տարածվել է նաև ու վնասել մեկ այլ ավտոմեքենա։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարում էին քաղաքացիներն ու գազալցակայանի աշխատակիցները։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված գազալցակայանը պատկանում է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանին, ով սպանվել էր ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ «Կարամելի Հարութ» մականվամբ՝ Հարություն Կարագյոզյանի կողմից։

Վերջինս էլ իր մոտ եղած ատրճանակով ինքնասպան էր եղել։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արտակարգ դեպք Արարատի մարզում․ նախկին պատգամավորին պատկանող գազալցակայանում ավտոմեքենաներ են այրվում․ ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերն ու ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

-.-