Life > ՖՈՏՈ. Հյուսիսային ծովում հարյուրավոր կանայք ու տղամարդիկ են մերկ լողացել` հաջակցություն հոգեկան առողջության պահպանման

ՖՈՏՈ. Հյուսիսային ծովում հարյուրավոր կանայք ու տղամարդիկ են մերկ լողացել` հաջակցություն հոգեկան առողջության պահպանման

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հյուսիսային ծովում հարյուրավոր բրիտանացի կանայք և տղամարդիկ են լողացել` հաջակցություն հոգեկան առողջության պահպանման Mind կոչվող բարեգործական հիմնադրամի, գրում է Daily Mirror-ը:

Բարեգործական ակցիան տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին` աշնան գիշերահավասարի նախօրեին: Նախնական տվյալներով` ավելի քան 700 անձ է մասնակցել ակցիային: Ակցիայի մասնակիցներին խորոված են հյուրասիրել:

Միջոցառման կազմակերպիչ Ջեքս Հագինսոնը հայտարարել է, որ այս տարի ակցիան ամենաբարձր մակարդակով է անցել: Նա նշել է, որ ծովում լողացել են նույնիսկ անվասայլակով տեղաշարժվող անձինք:

«Շուրջբոլորն այնքան ուրախություն կար, ժպիտներ և գրկախառնություններ: Հիանալի էր այս ամենին հետևելը: Ակցիայի գաղափարն ուղղակի մերկանալը չէր: Մարդիկ արկածախնդրության էին գնում և միմյանց հետ կիսվում էին իրենց հույզերով»,- ասել է Հագինսոնը:

Ակցիայի մասնակիցներից 41-ամյա մի կին էլ ասել է. «Մենք ռիսկի դիմեցինք, միաձուլվեցինք բնությանը, ուրախացանք և ցույց տվեցինք մեր մարմինների եզակիությունը»:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իռլանդիայում 1800 մերկ կին մասնակցել է կրծքագեղձի քաղցկեղի խնդրի բարձրաձայնման նպատակով անցկացվող Strip and Dip կոչվող բարեգործական ակցիային:

-.-