Իրավական > Անչափահաս տղան կամրջի տակ գտել է մոր այլանդակված դիակը

Անչափահաս տղան կամրջի տակ գտել է մոր այլանդակված դիակը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ռիբինսկի շրջանում անչափահաս տղան հայտնաբերել է իր մոր այլանդկված մարմինը: Այս մասին հայտնում է 76.ru-ն:

Նախօրդ օրը կինը իր քրոջ հետ եղել է սրճարանում: Գիշերը նա անսպասելիորեն լքել է շինությունը առանց սպասելու իր քրոջը: Առավոտյան կնոջ դիակը կամրջի տակ հայտնաբերել է որդին: Զոհը եղել է ամբողջովին մերկ՝ վրան գցած վերարկուով:

Կնոջ դեմքն այնքան այլանդակված է եղել, որ նրան հողարկավորել են փակ դագաղում՝ չցանկանալով, որ մայրը տեսնի նրան այդպիսի վիճակում:

РЕН ТВ-ի տվյալներով՝ կինն ապրել է երեք երեխաների և իր մոր հետ: Երեխաների հայրը մահացած է:

Այժմ ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները

Facebook Comments
-.-