ԲԼՈԳ > Աննա Հակոբյանը ներկայացել է հայկական տարազով

Աննա Հակոբյանը ներկայացել է հայկական տարազով

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ կրում է հայկական ազգային տարազը:

Նա շնորհավորել է Հայաստանի Երրորդ Հանրապետութան 28-ամյակ՝ նշելով, որ տարազի հեղինակը Լուսիկ Ագուլեցին է. «Սիրելի´ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Սեպտեմբերի 21-ի՝ մեր պետության անկախության տոնի առթիվ: 28 տարի առաջ հայ ժողովուրդը միավորվեց, որպեսզի իրականացնի մեր պապերի դարավոր երազանքը, և մենք, հանրաքվեի միջոցով, ընտրեցինք ազատ, անկախ, ժողովրդավարական պետություն կառուցելու դժվար, բայց պատվաբեր ուղին:

Այսօր, 28 տարի անց, մենք գտնվում ենք պատմական մի ժամանակահատվածում, երբ ունենք բացառիկ հնարավորություն մեր հայրենիքը դարձնելու ավելի լավը, մեր քաղաքացիների համար ստեղծելու ապրելու ավելի բարեկեցիկ պայմաններ, լինելու ավելի հզոր, ավելի անվտանգ ու ավելի ժողովրդավար: Եվ Նոր Հայաստանի՝ մեր երազանքի Հայաստանի կառուցման համար յուրաքանչյուրս պետք է աշխատենք, արարենք հանուն մեր երկրի, մեր ժողովրդի, մեր զավակների և նրանց ապագայի:

Տոնդ շնորհավոր 28-ամյա Անկախ ու Ազատ Հայաստան:Սիրելի´ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Սեպտեմբերի 21-ի՝ մեր պետության անկախության տոնի առթիվ: 28 տարի առաջ հայ ժողովուրդը միավորվեց, որպեսզի իրականացնի մեր պապերի դարավոր երազանքը, և մենք, հանրաքվեի միջոցով, ընտրեցինք ազատ, անկախ, ժողովրդավարական պետություն կառուցելու դժվար, բայց պատվաբեր ուղին:

Այսօր, 28 տարի անց, մենք գտնվում ենք պատմական մի ժամանակահատվածում, երբ ունենք բացառիկ հնարավորություն մեր հայրենիքը դարձնելու ավելի լավը, մեր քաղաքացիների համար ստեղծելու ապրելու ավելի բարեկեցիկ պայմաններ, լինելու ավելի հզոր, ավելի անվտանգ ու ավելի ժողովրդավար:

Եվ Նոր Հայաստանի՝ մեր երազանքի Հայաստանի կառուցման համար յուրաքանչյուրս պետք է աշխատենք, արարենք հանուն մեր երկրի, մեր ժողովրդի, մեր զավակների և նրանց ապագայի:

Տոնդ շնորհավոր 28-ամյա Անկախ ու Ազատ Հայաստան»:

Facebook Comments
-.-