ՀՐԱՏԱՊ > Իզաբելլա Յայլյանը B խմբում 6-րդն է. Ծանրամարտի ԱԱ

Իզաբելլա Յայլյանը B խմբում 6-րդն է. Ծանրամարտի ԱԱ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ դուրս եկավ 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Մեր մարզուհին մասնակցեց առաջնությանը B խմբում:

Իզաբելլան 6 մոտեցումներից 3-ն արդյունավետ օգտագործեց: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 92 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 110 կգ:

Ընդհանուր՝ 202 կգ արդյունքով Իզաբելլան B խմբում զբաղեցրեց 6-րդ տեղը:

Մեր մյուս մարզուհին՝ Տաթև Հակոբյանը, մրցահարթակ դուրս կգա սեպտեմբերի 25-ին:

-.-