Video > Անկախության տոնին քաղաքական վերնախավն այցելել է Եռաբլուր. ՖՈՏՈ, Տեսանյութ

Անկախության տոնին քաղաքական վերնախավն այցելել է Եռաբլուր. ՖՈՏՈ, Տեսանյութ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր՝ սեպտեմբերի 21-ին քաղաքական վերնախավը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու անկախության համար զոհվածների հիշատակին

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե «Եռաբլուրում» են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը, գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, կառավարության անդամներ ու պատգամավորներ:

Նրանք ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Նշենք, որ այս տարին Անկախության օրվա հիմնական միջոցառումները տեղի են ունենալու Գյումրիում: Վարչապետը այսօր մեկնելու է ԱՄՆ:

Facebook Comments
-.-