ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Երևանում՝ Հյուսիսային պողոտայում պրոֆեսիոնալ բռնցքամարտի Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր. ՖՈՏՈ

Երևանում՝ Հյուսիսային պողոտայում պրոֆեսիոնալ բռնցքամարտի Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր. ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:40-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Փափազյանը Հին Երևանցի փողոցում՝ Հյուսիսային պողոտայում, իր վարած Mercedes մակնիշի 45 QO 455 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամին պատկանող BMW X6 մակնիշի 01 RA 001 համարանիշի ավտոմեքենային:Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

BMW X6 -ն էլ առաջ ընթանալով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Reno մակնիշի 130 AF 61 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետեւանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիերը, դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հետաքննիչի հանձնարարականով Mersedes-ի վարորդը հիվանդանոցում ենթարկվելու է բժշկական փորձաքննության, պարզելու նրա սթափության աստիճանը, քանի որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա եղել է ոչ սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook Comments
-.-