ՀՐԱՏԱՊ > Ադրբեջանում լուրեր են տարածվում անհայտ հիվանդության համաճարակի մասին

Ադրբեջանում լուրեր են տարածվում անհայտ հիվանդության համաճարակի մասին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Համացանցի ադրբեջանական հատվածում տեղեկություն է տարածվել Ադրբեջանի Բալաքենսկի շրջանի Ենի Շարիֆ եւ Քայս գյուղերում իբր անհայտ հիվանդության ի հայտ գալու եւ դրա հետ կապված նշված գյուղերում կարանտին սահմանելու մասին, հայտնում է haqqin.az-ը:

Աղբյուրը միաժամանակ հայտնում է, որ երկրի առողջապահության նախարարությունն այս լուրերը հերքում է: «Բալաքենսկի Կենտրոնական շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դիլբար Գուլիեւի խոսքով՝ նշված գյուղերի բուժկետեր որեւէ հիվանդությամբ չեն դիմել:

Այս գյուղերին հարեւան Գաբագչյոլ ավանում նույնպես չեն գրանցվել տեղական հիվանդանոց նշված գյուղերի բնակիչների դիմելու դեպքեր»,- ասել է գերատեսչության  մամուլի ծառայության ղեկավարը:

-.-