ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Լևոն Քոչարյանը` Արթուր Վանեցյանի հեռանալու մասին

Լևոն Քոչարյանը` Արթուր Վանեցյանի հեռանալու մասին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՔԾ պետը մեկ տարի առաջ իր վերսիան հայտնեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զինծառայող Տիգրան Աբգարյանի սպանության վերաբերյալ, դրանից մեկ տարի է անցել, սակայն որևէ զարգացում այդ մասով չկա:

Ուղղակի նրանք այդ պահին հայտարարություն արեցին թեման շեղելու համար, դա որևէ հիմնավորում չունեցավ:

Ես էլ իմ վերսիան եմ ներկայացրել: Բնականաբար ապացույցներ չունեմ:

Բայց իմ կարծիքով իմ վերսիան ավելի իրական է, քան` նրանց ասածը` հաշվի առնելով այն, որ ամեն ինչ իրենց ձեռքում է, բայց որևէ բան չկարողացան անել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լևոն Քոչարյանը, ով օրեր առաջ ֆեյսբուքյան գրառում էր արել` ներկայացնելով Աբգարյանի սպանության վերաբերյալ իր վերսիան:

Խոսելով Արթուր Վանեցյանի հեռանալու մասին` Լևոն Քոչարյանը չբացառեց, որ դա կարող է կապ ունենալ Մարտի 1-ի հետ.

«Ինձ թվում է, որ պարոն Վանեցյանը հստակ ասաց այն պատճառները, ինչի պատճառով հրաժարական տվեց: Հնարավոր է, բայց չգիտեմ»:

-.-