ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Բժշկին բռնաբարել են կանչով պացիենտի տուն մեկնելու ճանապարհին

Բժշկին բռնաբարել են կանչով պացիենտի տուն մեկնելու ճանապարհին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՌԴ ՔԿ-ում քրեական գործ են հարուցել Սարատովում անհայտ անձի կողմից բժշկի վրա հարձակման դեպքով: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով իրավապահներին:

Քննության տեղեկություններով, բժշկի վրա հարձակվել և բռնաբարել են այն ժամանակ, երբ վերջինս կանչով մեկնել է պացիենտի տուն:

Չգտնելով տունը՝ բժիշկը դիմել է մի տղամարդու, ով խոստացել է օգնել:

Համոզվելով, որ մոտակայքում որևէ մեկը չկա՝ հանցագործը կնոջը գետին է գցել ու բռնաբարել:

Քրեական գործը հարուցվել է բռնաբարության հոդվածով:

Հանցագործին փնտրում են:

 

-.-