ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Կրակոցներ Խոր Վիրապի տարածքում

Կրակոցներ Խոր Վիրապի տարածքում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` խուլիգանական արարքը կատարվել է Խոր վիրապ եկեղեցական համալիրի տարածքում, որտեղ նաև զբոսաշրջիկներ են եղել։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ եկեղեցում մկրտության արարողություն է կատարվել, որից հետո մասնակիցներից մեկը արդեն դրսում ատրճանակով կրակոցներ է արձակել օդ։

Տարածքում ոստիկաններ են եղել, որոնք անմիջապես վրա են հասել ու վնասազերծել ատրճանակով երիտասարդին։

Այլ մանրամասներ մեզ այս պահին հայտնի չեն։ Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։

 

-.-