Life > Ավելի քան 1 մլն «դիսլայքից» հետո Տիմատին YouTube-ից հեռացրել է «Մոսկվա» երգի տեսահոլովակը, իսկ Գուֆը ներողություն է խնդրել (տեսանյութեր)

Ավելի քան 1 մլն «դիսլայքից» հետո Տիմատին YouTube-ից հեռացրել է «Մոսկվա» երգի տեսահոլովակը, իսկ Գուֆը ներողություն է խնդրել (տեսանյութեր)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՌԴ հայտնի ռեփեր Տիմատին հայտարարել է, որ YouTube-ից հեռացրել է սեպտեմբերի 7-ին թողարկված «Մոսկվա» երգի տեսահոլովակը, որում նկարահանվել է ռուս մեկ այլ հայտնի ռեփեր Գուֆի հետ համատեղ։ Երգն օգտատերերի կողմից ավելի քան 1 մլն «դիսլայքի» էր արժանացել։

Տիմատին իր Instagram- յան էջում գրել է․ «Ես հասկանում եմ, որ ռեզոնանսային կարծիքը, ինչպես ցանկացած ոչ տարածված որոշում հաճախ ընդունվում է բացասական պրիզմայի միջոցով։ Բայց ամեն ինչ չափից շատ եղավ»։

Տիմատին հավաստիացրել է, որ սիրում է Մոսկվան:

«Իմ ապրած 36 տարիների ընթացքում Մոսկվան ներկայում ինձ համար իր լավագույն ձևի մեջ է, ինչի համար ես անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք իրականացրել են սա, իմ հարգանքը նրանց»,- գրել է նա և ամփոփել. «Ջնջում եմ այս տեսահոլովակը՝ այս բացասական ալիքին վերջ տալու համար։ Որևէ նպատակ չեմ ունեցել որևէ մեկին նեղացնելու»։

39-ամյա ռեփեր Գուֆն էլ, իր հերթին, Տիմատիի հետ համատեղ «Մոսկվա» երգի տեսահոլովակի համար ներողություն հայցող տեսաուղերձ է հրապարակել Instagramում։

«Ես շոկի մեջ եմ՝ որքան կեղտ շպրտվեց ինձ վրա»,-այսպես է սկսել իր ուղերձն արտիստը։

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 8-ին կայանալիք Մոսկվայի «քաղաքապետի ընտրությունների» վերաբերյալ ոչինչ չի իմացել, իսկ Տիմատիի հետ նախագծին «մասնակցել է ողջ էնտուզիազմով»։

Ռեփերը բացատրել է, որ իրեն ասել են, որ պետք է շնորհավորանքով դիմի իր քաղաքին, սակայն չի հստակեցրել՝ ով է իրեն դիմել։ Գուֆը պնդում է, որ «ոչ մի լումա այս նախագծից չի ստացել» և չգիտի՝ արդյոք Տիմատին այս տեսահոլովակի համար գումարներ է ստացել, թե ոչ։

Ռեփերների համատեղ տեսահոլովակը հրապարակվել է Մոսկվայի օրը՝ սեպտեմբերի 7-ին, YouTube-ում: Մեկնաբանություններում օգտատերերն այն «պատվիրված» են անվանել: 

Facebook Comments
-.-