ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Երևանի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Երևանի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Սեպտեմբերի 10-ին, ժամը 14:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող «Հին տուն» ռեստորանում հրդեհ է բռնկվել:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հին տուն» ռեստորանային համալիրի խոհանոցի ծխատարում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը ինքնամարվել է:

Տուժածներ չկան:

Ծխատարում այրվել են մնացորդային յուղեր:

Facebook Comments
-.-