ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > «Մալաթիա մոլ»-ի խոշոր հրդեհի հետեւանքով «ՎԵԳԱ»-ին պատճառվել է 4 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս

«Մալաթիա մոլ»-ի խոշոր հրդեհի հետեւանքով «ՎԵԳԱ»-ին պատճառվել է 4 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Մալաթիա մոլ»-ում բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով նյութերի նախապատրասման ընթացքում ներկայացված տեղեկագրի համաձայն՝ «ՎԵԳԱ ՈՒՈՐԴ» ՍՊԸ-ին պատճառվել է 4 միլիարդ 500 միլիոն ՀՀ դրամի վնաս:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ստացել են, կատարվում է նախաքննություն: Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը մանրամասների մասին կտեղեկացնեն լրացուցիչ:

Նշենք, որ դեպքի առթիվ դատախազությունը հարուցել է ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել):

Facebook Comments
-.-