ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Արթուր Վանեցյանն ազատման դիմում է գրել

Արթուր Վանեցյանն ազատման դիմում է գրել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացրած որոշումից հետո Նիկոլ Փաշինյանը կորցրել է ադեկվատությունը. նա իր մոտ է կանչել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և պարտադրել ազատման դիմում գրել, ասել է` եթե ժամանակին Վանեցյանը իր լծակները լավ աշխատեցներ ՍԴ ներկայացուցիչների և նրանց ընտանիքների մասին լուրջ կոմպրոմատներ հավաքեր, ապա ՍԴ-ն նման որոշում չէր կայացնի:

Վերջինս հակադրվել է Փաշինյանին` ասելով, որ դա հարցի լուծման ճանապարհ չէր կարող դառնալ: Այս մասին գրում է hayeli.am-ը:

Այդ խոսակցությունից հետո, ուրբաթ օրը, Վանեցյանը կառավարությանն է ներկայացրել ազատման դիմումը, սակայն Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի երեխաների հարսանիքի ժամանակ իրավիճակը փոխվել է:

Վանեցյանը և Փաշինյանը այդ օրը նստած են եղել նույն սեղանի շուրջ, Փաշինյանը արդեն փափկել է, երկուշաբթի օրը Վանեցյանին հորդորել է գալ և ետ վերցնել ազատման դիմումը:

Facebook Comments
-.-