Uncategorized > Պառավ պոռնիկին չի կարելի նկարահանել և դնել հանրության առջև․ դա 18+ է, դա ամոթ է

Պառավ պոռնիկին չի կարելի նկարահանել և դնել հանրության առջև․ դա 18+ է, դա ամոթ է

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

168 ժամի հարցազրույցը Վահրամ Սահակյանի հետ

– Պարոն Սահակյան, 1,5 տարի առաջ մի շարք մտավորականներ, մասնավորապես՝ Ատոմ Էգոյանը, Արսինէ Խանջյանը, Սերժ Թանկյանը, կոչ էին անում միանալ հեղափոխությանը, իսկ այսօր…

– Արսինե Խանջյանն ո՞վ ա։

– Հայտնի դերասանուհի…

– Ատոմ Էգոյա՞նը…

– Կինոբեմադրիչ, Արսինէի ամուսինը։

– Հասկացա։ Ես նաև ձեր հարցն եմ հասկանում, այսինքն՝ ուզում եք ասել, որ նրանք առաջ աղմկում էին, բայց հիմա ոչ մի բա՞ն։

– Այո։ Ուզում եմ ասել՝ արվեստագետի տեսանկյունից սա նորմա՞լ է, քանի որ այնպիսի տպավորություն է, որ նրանց նպատակը միայն հների գնալն էր, իսկ թե դրանից հետո ինչ կլինի երկրի հետ, արդեն միևնույն է։

– Բայց ինձ ինչո՞ւ եք հարցնում։ Այդ հարցը հանրությանը պետք է տաք և լրագրողներին։ Չէ՞ որ հարցը ձեր նշած զույգ ծաղիկներ Ատոմի և Արսինէի արարքները չեն։ Հարցը նրանց ով լինելն է։ Ատոմ Էգոյանը Սփիլբերգը չի, և Արսինէ Խանջյանն էլ Միշել Փֆայֆերը չի։ Ես նրանց չէի էլ ճանաչի, եթե հայ լրագրողները նրանց անունները չտարածեին հանրության շրջաններում։ Հենց այդպես։ 2013 թվականից սկսած՝ բոլոր կայքերը տեղադրում էին նրանց ասած ամեն «պայքարի» կոչ։ Հանրություն կոչված հեղուկն էլ դա լցրեց իր մեջ։ Չտարածեիք։ Չխոսեիք։ Օրինակ, ես ռոք չեմ լսում և ես չգիտեի, թե Սերժ Թանկյանն ով է ու տարիներ առաջ սոցցանցում հարցրեցի, ասացի՝ ո՞վ է էդ մարդը։ Իմ վրա հարձակվեցին՝ ասելով. «Ո՞նց, ինքը մեր ազգի պարծանքն ա, ինքը մեր համար պայքարում ա, ինքը մարտնչող ա»։

Բայց հիմա, երբ էդ նույն բաներ ասողները հայհոյում են Սերժ Թանկյանին, ասում են՝ ինչո՞ւ չի խոսում՝ ես ի՞նչ անեմ։ Ես պատասխան տա՞մ։ Ավելի լավ չի՞, որ իրեն սիրողներն ու իր համար կյանք տվողները պատասխան տան։

Նրա ասածները լցրեցիք ինտերնետ՝ ես իմացա, թե ովքեր են դրանք։ Ինչի՞ իմացա։ Երբ որ չգիտեի՝ ինձ ավելի լավ էի զգում։ Իսկ հիմա դրած հանրության հետ միասին էդ նույն Արսինէին, Թանկյանին և մյուսներին հայհոյում եք և ուզում եք, որ ես էլ պատասխանե՞մ։ Ի՞նչ պատասխանեմ։

Բորշը դուք եք եփել, դուք էլ պիտի ուտեք։ Ես ոչ մեկին ո՛չ սիրել եմ, ո՛չ պաշտպանել եմ, ո՛չ էլ հետո հիասթափվել եմ։ Ես գիտեմ, որ անընդհատ ինչ-որ մեկին հավատալուց և հիասթափվելուց՝ մարդը կորցնում է իր դեմքը։ Մարդու հոգին հոգնում է, կեղտոտվում է, մաշվում է, քրքրվում է ու նեխում։ Դուք գնացեք ու հարցը տվեք նրանց, որոնց հոգիների հետ նման բաներ են կատարվել։

– Դուք հասկացե՞լ եք, թե ներկայիս իշխանություններն ինչպիսի հայեցակարգ ունեն երկրի տարբեր ոլորտների, այդ թվում՝ մշակույթի ոլորտը զարգացնելու համար, տեսնո՞ւմ եք նման հայեցակարգ։

– Ես հասկացել եմ, որ դուք ուզում եք, որ հենց հիմա ես իշխանություններին քննադատեմ կամ հայհոյեմ։ Բայց ես հո ապո՞ւշ չեմ։ Ինչի՞ անեմ նման բան։ Չէ, եթե իմանամ, որ երկրիս օգուտ կտամ՝ խնդրեմ։ Բայց ի՞նչ օգուտ կարելի է տալ դրանով։ Մամուլը բաժանվել է երկու մասի՝ մեկը պաշտպանում է, մյուսը՝ հայհոյում։ Օգո՞ւտը։ Մարդկանց պառակտում են, հետո գրում են, որ մարդկանց պառակտել են։ Մի հատ էլ եմ հարցնում՝ օգուտը ո՞րն է։ Դրա կայֆը ո՞րն է։ Ես գիտեմ՝ որն է։ Տանեն, դնեն իրենց կայքերում, տակը հայտնվեն մի խումբ անգրագետներ, կեսը գրի՝ «Ցավդ տանենք», կեսն էլ գրի՝ «Տականք», ու լրագրողները համարեն, որ ռեյտինգ ունեն։ Բա հայրենի՞քը։ Բա պետությո՞ւնը։ Դրա մասին մեկն ու մեկը մտածե՞լ է։ Լրագրողը պետք է հասկանա, որ ամեն տեսակի տհաճ բան չի կարելի դարձնել լրագրության առարկա։ Օրինակ, պիտի հասկանա, որ անկիրթ, գավառական մարդկանց խոսքը չի կարելի ցուցադրել։ Փողոցում գոռգոռացող, բողոքող, «Արև թաղող ու գլուխ հողող» պառավ պոռնիկին չի կարելի նկարահանել և դնել հանրության առջև։ Դա 18+ է, դա ամոթ է, դա գավառականություն է, դա չոբանություն է, դա չի կարելի։ Սերունդ է մեծանում, իսկ դուք «գլուխ եք հողում»… Բայց ո՞ւմ ասես։

– Ինչո՞վ էր պայմանավորված, որ Մշակույթի նախարարությունը միացրեցին այլ նախարարությունների հետ, ինչպե՞ս կգնահատեք ներկայիս մշակութային քաղաքականությունը։

– Մշակույթի նախարարությունն ի՞նչ սեռօրգան ա, որ ինձ պետք կամ չպետք լինի։ Էլի եմ ասում՝ էդ հարցը պիտի տաք մշակույթի նախարարին փոխել ցանկացող արտիստներին։ Էն որ 2018-ին պառկել էին ասֆալտներին ու փոփոխություններ էին ուզում։ Բա իրե՛նք էին ուզում փոխել ու իրե՛նք կերան։ Իրենք լավ էլ ուտում են, ասեմ իմանաք։ Ինչ տաս՝ համփ կանեն։

– Նախկինում այսպիսի կարծիք կար, որ նախորդ իշխանությունները մտավորականությանը դարձել է իրեն «ծափահարող», որի կարծիքի հետ որևէ մեկը հաշվի չի նստում։ Հիմա, երբ նախկին իշխանությունները չկան, ինչ–որ բան փոխվե՞լ է, մտավորականության կարծիքի հետ հաշվի նստո՞ւմ են։

– Ինչի որպես մտավորական՝ իմ մարմնի ինչ-որ մասի պե՞տք է, որ ինչ-որ մեկն ինձ հետ հաշվի նստի։ Պետք լինի՝ ես կորոշեմ, թե ում թույլատրեմ, որ գա ու խնդրի, որ հետը հաշվի նստեմ։

– Դուք, որպես մտավորական, Ձեզ հաճախ եք կոշտ արտահայտություններ թույլ տալիս, իսկ երբ նման կոշտ արտահայտություններ անում է բարձրաստիճան պաշտոնյան, օրինակ՝ ծեփել պատերին, փռել ասֆալտին, վնգստալ և այլն, ինչպե՞ս եք դրան վերաբերում, դա նորմա՞լ է։

– Նորմալ կլիներ մի դեպքում՝ եթե մենք հարթ ասֆալտ ունենայինք։ Այ, երբ մեր ստեղծագործ ու շինարար ժողովուրդը կսովորի հարթ ասֆալտ սարքել, ու դրանից հետո ինչ-որ մարդ կփռեն դրա վրա՝ ես կխոսեմ։ Իսկ հիմա՝ չեմ խոսի։ Ունեցեք ասֆալտ՝ փռեք։ Չունեք ասֆալտ՝ փռվեք։

– Ինչպե՞ս եք վերաբերվում, երբ իշխանության ներկայացուցիչները ժողովրդին դիմում են Ֆեյսբուքի միջոցով։

– Ձեզ չեն ասե՞լ, որ իշխանությունը ժողովուրդն է։ Բա ժողովուրդն է։ Ժողովուրդն էլ ժողովրդի հետ խոսում է Ֆեյսբուքով։ Ու սիրելով։ Այնքան են իրար սիրում, որ հաճախ տակը գրում են «……ջուլդ ուտեմ»։ Այստեղ սերն ու սնվելու ցանկությունը միավորվում են։ Սեր և սնունդ, սա է պետք մեր մարդուն։ Եվ մեր մարդը դա ունի։

– Ներկայիս իշխանությունը թափանցի՞կ է աշխատում։

– Ահավոր թափանցիկ։

– Ի վերջո, 1,5 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցածն իշխանափոխությո՞ւն էր, թե՞ հեղափոխություն։

– Կոնկրետ չեմ կարող ասել, միայն կասեմ, որ ինչ էլ լիներ՝ ություն-ով էր վերջանում։

– Երբևէ մտածո՞ւմ էիք, որ Հայկ Մարությանը կդառնա Երևանի քաղաքապետ։

– Ես անգամ չեմ մտածել, որ մի օր Երևանը կդառնա քաղաք։ Իսկ դուք ասում եք՝ քաղաքապետ։

– Որպես ՀՀ քաղաքացի՝ տնտեսական հեղափոխության արդյունքները Ձեզ վրա զգո՞ւմ եք։

– Ամեն վայրկյան։

Facebook Comments
-.-