ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Մայրը փորձել է ներկայանալ 21-ամյա դստեր փոխարեն՝ շոկի մեջ գցելով ոստիկաններին

Մայրը փորձել է ներկայանալ 21-ամյա դստեր փոխարեն՝ շոկի մեջ գցելով ոստիկաններին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Պարզվում է, որ միայն ծնողները չէ, որ կարող են կարմրել իրենց երեխաների վարքագծի կամ արարքների պատճառով։ ԱՄՆ Յութա նահանգի բնակչուհին անսովոր անակնկալ է արել իր դստերը, ստիպելով, որ վերջինս ամաչի եւ կարմրի իր արարքի համար։

Ոստիկանները կանգնեցրել են 38-ամյա Հիթեր Գարսիային, ով եղել էր արծաթափայլ BMW-ով, այն պատճառով, որ մեքենայի վրա, բացակայել են համարանիշերը։ Մեքենայի զննությունից հետո ոստիկանները հայտնաբերել են թմրանյութի օգտագործման համար անհրաժեշտ պարագաներ եւ փոշիանման զանգված։

Կինը իրեն չի կորցրել եւ ասել է, որ ինքը քսանմեկ տարեկան է, ծնված 1998 թվականին, իսկ անունը Մերսեդես է։ Ինչպես գրում է New York Post-ը, արդեն ոստիկանական բաժանմունքում պարզվել է, որ կինը փորձել է ներկայանալ իր դստեր անվան տակ ու ասել է նրա տվյալները՝ այդպիսով իր արարքների մեղքը փորձելով բարդել դստեր վրա։

Կնոջը միանգամից մի քանի մեղադրանք է ներկայացվել։

Facebook Comments
-.-