ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Ինքնասպանության փորձ` խորհրդարանում

Ինքնասպանության փորձ` խորհրդարանում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Իժևսկում Ուդմուրտիայի Պետական ​​խորհրդի շենքում տղամարդը փորձել է ինքնասպան լինել: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «112» հեռուստաալիքին:

Ներկայումս նա հոսպիտալացվել է ուժեղ այրվածքներով և գտնվում է ծանր վիճակում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Նախնական տվյալներով՝ տուժածն Ալբեր Ռազինն է, Ուդմուրտիայի պետական ինստիտուտi տնօրենը:

Ականատեսները պնդմամբ՝ վերջինս կանգնած է եղել Պետական ​​խորհրդի շենքի առջև ցուցանակը ձեռքին, որի վրա գրված է եղել՝ «Եթե վաղը նրանք մոռանան իմ լեզուն, ես պատրաստ եմ այսօր մեռնել»:

Դրանից հետո տղամարդը փորձել է ինքնասպան լինել:

Facebook Comments
-.-