ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Հացի մեջ միջատ և օրեր շարունակ կարտոֆիլի վատ պյուրե, ահա թե ինչպես է իրականում Նոր Հայաստանը կերակրում իր զինվորներին. Զինվորը լուսանկար է հրապարակել

Հացի մեջ միջատ և օրեր շարունակ կարտոֆիլի վատ պյուրե, ահա թե ինչպես է իրականում Նոր Հայաստանը կերակրում իր զինվորներին. Զինվորը լուսանկար է հրապարակել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է տեղադրում, որ զինվորներին տրամադրվող սնունդը գերազանց է և հպարտությամբ հայտարարում է, թե նոր Հայաստանն այսպես է կերակրում իր զինվորներին, N զորամասի զինվորներից մեկը Tert.amին նամակ է ուղարկել, ինչպես նաև լուսանկարներ՝ ցույց տալու, թե իրականում ինչպիսի սնունդ է իրենց հիմա մատուցվում։

«Հացի մեջ միջատ և օրեր շարունակ կարտոֆիլի վատ պյուրե, ահա թե ինչպես է իրականում Նոր Հայաստանը կերակրում իր զինվորներին, պարո՛ն վարչապետ:

Այժմ այն զորամասում, որտեղ ես եմ ծառայում, կան բավականին մեծ թերություններ, որոնց ոչ մեկ ուշադրություն չի դարձնում: Արդեն 10 օր է՝ նախաճաշին և ընթրիքին տալիս են շատ վատ կարտոֆիլի պյուրե, որի միջից մեկ անգամ էլ միջատ ենք հանել: Հացի մեջ նույնպես գտանք այդ միջատից, ինչն էլ նկարեցի։

Զինվորներին տրամադրված գուլպաներն ու ներքնաշորերը ոչ լիարժեք է բաժանվում և տեղյակ չենք, թե որտեղ են դրանք»,-լուսանկարներին կից նշել է զինծառայողը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ իրեն ուղարկած «Mercy» գրառմամբ ափսեի լուսանկարը՝ տեղեկացնելով, թե Նոր Հայաստանն այսպես է կերակրում իր զինվորներին:

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-