ԲԼՈԳ > Լավ լուր. 6–րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան գիտակցության է եկել

Լավ լուր. 6–րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան գիտակցության է եկել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան գիտակցության է եկել:

«Երեխան ճանաչել է ծնողներին»,– գրել է նա։

Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Երկու օր առաջ սկսել էր շնչել ինքնուրյուն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:

Դերձյանի խոսքով` վերջին երկու օրերին այս ընտանիքին օգնություն ցուցաբերելու համար տասնյակ զանգեր են ստացել, բայց երեխայի ծնողները որևէ օգնության կարիք չունեն և ոչ մեկից օգնություն չեն խնդրել:

 

 

Facebook Comments
-.-