ՀՐԱՏԱՊ > 1.5-ամյա երեխան տաք ապուրը թափել է իր վրա և մահացել

1.5-ամյա երեխան տաք ապուրը թափել է իր վրա և մահացել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Մոսկվայում 1.5-ամյա երեխան տաք ապուրով կաթսան շրջել է իր վրա և ստացած այրվածքներից մահացել։ Այս մասին հաղորդում է «Московский комсомолец»-ը։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին՝ Մուրանովյան փողոցի տներից մեկում։ Ծնողները տանն են եղել։ Հայրը խոհանոցում նստած է եղել, երբ երեխան պատուհանագոգին սառչող ապուրով լի կաթսան շրջել է իր վրա։

Հայրն անմիջապես շտապօգնություն է կանչել։ Մինչև բժիշկների ժամանելը ծնողները փորձել են օգնել երեխային՝ սառը ջուր լցնելով նրա վրա։

Երեխային հոսպիտալացրել են մոսկովյան հիվանդանոցներից մեկը։ Այրվել է երեխայի մարմնի մակերեսի 60 տոկոսը։ Երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։

 

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-