Medicine > 21 տարեկան եմ․ Սեռական կյանքի փորձ չունեմ. Առաջին անգամ գնացի մարմնավաճառի մոտ, բայց… (18+)

21 տարեկան եմ․ Սեռական կյանքի փորձ չունեմ. Առաջին անգամ գնացի մարմնավաճառի մոտ, բայց… (18+)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Սեռական խնդիրների մի մասը պայմանավորված է անտեղյակությամբ: «Առաջին լրատվական»– ի «Սեռական հոլով» հաղորդաշարն օգնում է լինել իրազեկ և լուծել սեռական խնդիրները: Այսօրվա մեր հյուրի խնդիրը նույնպես ինչ-որ չափով կապված է ոչ ճիշտ իրազեկվածության հետ:

Նա, փորձելով հաղթահարել կաշկանդվածությունը, դիմել է բժիշկ, սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանին. «21 տարեկան եմ, սեռական փորձ չունեմ: Սեռական կյանքով ապրելուց խուսափել եմ, քանի որ նախ՝ այնպիսի միջավայրում եմ մեծացել, որ սեռական կյանքը մի ուրիշ անկյուն է համարվել, բացի դրանից՝ ինտերնետային հոդվածներ ընթերցելով՝ իմ մեջ վախ էր առաջացել, որ սեռական վարակներ կփոխանցվեն ինձ: Մի օր ընկերներով որոշեցինք գնալ մարմնավաճառի մոտ… Երբ հերթն ինձ հասավ, ես շատ լարված ու կաշկանդված էի, ամաչում էի, մտածում, որ ոչինչ չի ստացվի, և իսկապես չստացվեց…»:

Բժիշկ-սեքսապաթոլոգի հավաստմամբ՝ առաջին սեռական հարաբերությունը հիմնականում տեղի է ունենում մարմնավաճառի հետ, ընկերները կամ անգամ ծնողները՝ հատկապես հայրիկը «խորհորդ են տալիս» սեռական փորձ ձեռք բերել՝ այցելելով մարմնավաճառի:

«Առաջին փորձը, որ տեղի է ունենում մարմնավաճառի հետ, կարելի է համարել սթրեսային քննություն: Առաջին սեռական փորձը, հատկապես տղամարդու համար շատ պատասխանատու պրոցես է:

Կարդալով տարբեր հոդվածներ սեռավարակների մասին՝ արդեն իսկ վախով լեցուն նախատրամադրվածություն է առաջանում:

Մանրմասները` տեսանյութում:

Facebook Comments
-.-