Video > Տիտղոսային մենամարտում Նուրմագոմեդովը վաղաժամ հաղթանակ տոնեց Պորյեի նկատմամբ . Տեսանյութ

Տիտղոսային մենամարտում Նուրմագոմեդովը վաղաժամ հաղթանակ տոնեց Պորյեի նկատմամբ . Տեսանյութ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Աբու Դաբիում ավարտվեց UFC 242 խառը մենամարտերի մրցաշարը: Կենտրոնական իրադարձությունը թեթև քաշային կարգում UFC չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի և ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի դափնեկիր Դասթին Պորյեի հանդիպումն էր:

Ինչպես հայտնում է Armsport-ը, մենամարտն անցավ ռուս բռնցքամարտիկի ակնհայտ առավելությամբ: Արդեն երկրորդ ռաունդում նա երկու անգամ թեյքդաուն արեց, փորձեց խեղդող հնարքներ կատարել: Երկրորդ ռաունդի առաջին րոպեին Դասթինին հաջողվեց մի քանի կոշտ հարված հասցնել Նուրմագոմեդովին, բայց վերջինս ևս մեկ թեյքդաուն արեց:

Երրորդ ռաունդում Խաբիբին հաջողվեց կոտրել Պորյեի դիմադրությունը և վաղաժամ հաղթանակ տանել՝ կիրառելով խեղդող հնարք:

Այդպիսով, Նուրմագոմեդովը երկրորդ անգամ բարեհաջող պաշտպանեց տիտղոսը և երկարաձգեց հաղթական շարքը՝ հասցնելով 28 մենամարտի: Իսկ ահա ամերիկացի Դասթին Պորյեն զրկվեց ժամանակավոր չեմպիոնի գոտուց: Դասթինը 2016-ից ի վեր առաջին պարտությունը կրեց:

Facebook Comments
-.-