Video > Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու հարսանեկան առաջին պարը.տեսանյութ

Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու հարսանեկան առաջին պարը.տեսանյութ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Համացանցում է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր` Անահիտ Ծառուկյանի և խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու` Ալբերտ Սուքիասյանի հարսանեկան առաջին պարի տեսագրությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու պսակադրությունը, իսկ հարսանեկան արարողությունը անցկացվում է «Փարավոն» ռեստորանում, որի արտաքին տեսքն ու լուսավորությունն ամբողջությամբ փոխել են:

Ռեստորանն արդեն երկու ամիս է` փակ է. պատրաստվում էին էլիտար հարսանիքին: Հարսանեկան արարողությանը մասնակցելու համար արտասահմանից մեծ թվով հյուրեր են ժամանել, որոնց արդեն դիմավորել և տեղավորել են հյուրանոցներում: Հարսանիքի տոնական մասը կապահովեն հայ և օտարերկրյա կատարողները, որոնց անունները դեռ հայտնի չեն:

 

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-